Рецензии на произведение «Единственный! - Стихи Л. Блбуляна»

Рецензия на «Единственный! - Стихи Л. Блбуляна» (Ангелина Львовна Воскресенская)

Даже "недоработано" прекрасные слова! Успехов и удачи Вам!!!
С уважением, Т.Ч.

Таня Черненко   02.10.2018 12:26     Заявить о нарушении
Рецензия на «Единственный! - Стихи Л. Блбуляна» (Ангелина Львовна Воскресенская)

ОРИГИНАЛ: автор Левон Блбулян
ԻՄ ՄԻԱԿ
//Լևոն Բլբուլյան

1.Իմ հոգում նորից աշնան մշուշ է ու թախիծ,
Եվ կրկին ահա տիրել է քո կարոտը ինձ.
Դու տարար, քեզ հետ տարար լույսերն իմ խնդության,
Ու գտավ առանց սիրո ինձ շունչը մենության:
Բայց գիտեմ, դու էլ ինձ պես մենակ ես քո հեռվում,
Լավ գիտեմ, որ ինձ նման օրերն ես միշտ հաշվում,
Եվ կգա, մի օր կգա դեռ ժամը հանդիպման,
Երբ կարոտ սրտերը մեր նորից կմիանան:

Կրկներգ.
– Կյանքը քո ես սիրով իմ կլցնեմ նորից
Ու քեզ նոր երազներ կտամ անբիծ,
Թող միայն ետ դառնան մեր թանկ օրերն անցած,
Հուշ դառնան բաժանման թախիծն ու ցավն անդարձ:
Որ պայծառ հույզերով լցված` ժպտանք իրար,
Տաք հորդեն մեր ներսում լույսեր վարար.
Որ ընդմիշտ մոռանանք բոլոր վեճերն ունայն,
Եվ իրար նվիրենք չքնաղ օրեր միայն:

2.Ես հիմա շատ լավ գիտեմ, թե ով ես իմ կյանքում,
Երբ չկաս, աշխարհը այս դատարկ է ու անգույն,
Երբ չկաս, ասես խաբում են ինձ օրերն անվերջ,
Ու միայն տաք կարոտի այս երգն է միշտ իմ մեջ:
((Ու անափ կարոտի այս երգն է միշտ իմ մեջ:)))

  Կրկներգ.
– Կյանքը քո ես սիրով իմ կլցնեմ նորից
Ու քեզ նոր երազներ կտամ անբիծ,
Թող միայն ետ դառնան մեր թանկ օրերն անցած,
Հուշ դառնան բաժանման թախիծն ու ցավն անդարձ:
Проигрыш: 2 строчки.
Թող միայն ետ դառնան մեր թանկ օրերն անցած,
Հուշ դառնան բաժանման թախիծն ու ցավն անդարձ:
Որ պայծառ հույզերով լցված` ժպտանք իրար,
Տաք հորդեն մեր ներսում լույսեր վարար.
Որ ընդմիշտ մոռանանք բոլոր վեճերն ունայն,
Եվ իրար նվիրենք չքնաղ օրեր միայն:
Իմ միակ:


Ангелина Львовна Воскресенская   01.10.2018 07:40     Заявить о нарушении