Мартиросян Самвел Мкртычович - написанные рецензии

Рецензия на «Камушки на берегу» (Саша Сергеевна Зайцева)

Ավազաքարերի ափը

Քո մատների տակ,
Կյանքը կլինի կենդանի ու տաք,
Անհարթություններով լի,
Գեղեցիկ ու ժանգապատ երիզներով,
Կարծրամարմին ու փորագիր,
Գարնան ու աշնան հոտավետությամբ:
Իսկ մահը՝ անուշահամ կլինի,
Քաղցր ու ողորկ,
Նրբանկար,
Գույնզգույն քարերի մեջ ագուցված,
Ազատ կարձակի
Ամառային ծովափի ու փրփուրների բույրերը:
Եվ մենք երկուսով,
Չենք կարողանա մեռնել այնտեղ,
Բայց կկարողանանք չորանալ
Ափ հասած թռչնի նման,
Ափ հասած ավազահատիկի նման,
Ջրերից դուրս շպրտված ապակու բեկորի պես:
Մենք չենք մոռանա,
Չենք մոռանա,
Բայց մաս-մաս կկորցնենք գույները մեր,
Մեր հոգիների պես դուրս կշնչենք,
Կբարակենք,
Կդատարկվենք,
Ու էլ ոչինչ չենք սիրի,
Ոչինչ չենք ցանկանա,
Եվ ոչ ոքի չենք ցանկանա,
Թերևս այս լույսը,
Տարօրինակ ու նիհարիկ,
Կարծես ծանոթ,
Եվ ալիքի ոտնաքայլը դեպի ափ,
Եվ ընկրկումը նրա,
Եվ ավազահատիկը,
Որը ծովափնյա գեղեցկություն ուներ իր մեջ,
Որին դու վերցրեցիր
Ու տուն բերեցիր քեզ համար,
Գրբանումդ փայփայելով,
Իսկ նա գունաթափվեց,
Ծածկվեց մահվան դալուկով,
Եվ դու, իհարկե, լաց եղար,
Իհարկե՝ երդվեցիր,
Բայց այդպես էլ,
Չշնչեցիր նրա մեջ,
Քո նոր կյանքը:

Мартиросян Самвел Мкртычович   14.03.2019 20:57     Заявить о нарушении
Загляденье, и читать не надо, так завораживает!
Это, случайно, не оригинал?
С уважением,

Владимир Евстюнин   17.01.2023 15:47   Заявить о нарушении
Рецензия на «Сон» (Саша Сергеевна Зайцева)

Երազ

Քո երազի քաղաքում,
Որտեղ դու երջանիկ կլինես,
Դու անպայման կճանաչես ափամերձ մայթի կոտրվածքները,
Կճանաչես և քամին, և լույսը,
Եվ անգամ այն զգացմունքը,
Որով դու կանցնես սալահատակի վրայով,
Ճկաներբան կոշիկների մեջ,
Եվ նույնիսկ սեփական ներշնչանքն ու արտաշնչանքը,
Եվ սիրած փողոցի անկյունը,
Եվ բուրմունքը,
Միգուցե՝ կոնֆետների,
Միգուցե՝ մեկ այլ քաղցրավենիքների...

Օրորիր հոգեմոտ,
Հանգչեցրու,
Սեղմիր սրտիդ,
Ու մի՛ վախենա իմ սրտի համար...

Դու կհանդիպես մեկին,
Ում, իրոք որոնել էիր մի ամբողջ կյանք,
Իսկ գուցե և ավելի շատ,
Ավելի երկար,
Քան ինքը՝ կյանքն է,
Դու կճանաչես նրա ժպիտը,
Եվ ձայնն էլ, իհարկե,
Եվ քո սիրտն անպայման կճանաչի նրան,
Ով լինելու է քեզ համար ամենալավը:

Օրորիր հոգեմոտ,
Հանգչեցրու,
Սեղմիր սրտիդ,
Ու մի՛ վախենա իմ սրտի համար...

Իսկ երբ կարթնանաս առավոտյան,
Դու կհիշես,
Որ չես տեսել դեռ նրան, ով միակն է քեզ համար,
Եվ այն քաղաքում,
Ուր դու երջանիկ ես լինելու,
Դեռևս չես եղել:

Օրորիր հոգեմոտ,
Հանգչեցրու,
Սեղմիր սրտիդ,
Ու մի՛ վախենա իմ սրտի համար...

Мартиросян Самвел Мкртычович   14.03.2019 20:55     Заявить о нарушении
Рецензия на «я стал деревом» (профиль удален)

Невероятно мощный заряд жизненной энергии заложено в Ваших строках.
Хорошее, сильное стихотворение.
Все грани отточены, слова выдержанные, и речь построена без излишеств.
Вы умеете начинать и умеете остановиться.
А внутренняя мелодия течет по срокам и ничуть не напрягает слух.
С удовольствием и бережно перевел на свой родной язык.

Ես ծառ դարձա

Ես ծառ դարձա:
Ճղարձակեցի
տարբեր կողմերի վրա:
Առաջին շարժումներս քամին հոգաց:
Ես մխրճեցի արմատներս հողի մեջ,
Եվ ծծեցի նրա հյութը:
Այնտեղ՝ խորքերում խլուրդներ կան:
Նրանք կրծում են ինձ,
Չեն կշտանում:
Ատում եմ խլուրդներին,
Բայց չեմ նեղացնում...
Ես արև եմ սիրում,
Նրա լույսը վեր եմ ածում նեկտարի:
Աճում եմ:
Շուտով ուժեղ կլինեմ ու բարձրաբուն:
Եվ միգուցե շոգին,
Մեկնումեկը նույնիսկ կսիրի իմ ստվերը:
Ես ծառ դարձա:
Ես շատ երկար կապրեմ,
Թե չկտրեն:

Мартиросян Самвел Мкртычович   14.03.2019 15:52     Заявить о нарушении
Красивый почерк.)))

Маслова Нина Степановна 1   08.06.2023 04:53   Заявить о нарушении
Рецензия на «***» (Саша Сергеевна Зайцева)

Свежо,
Красиво,
Талантливо.

***
Դա շատ տարօրինակ էր,
Ցավոտ էր շատ:

Արեգակը ցածրիկ էր, աչք էր ծակում,
Ստվերներ էր գծում երկար:

Եվ խոտը կանաչ էր,
Եվ սառույցը հեռանում էր ծովի մեջ:

Եվ հարություն էր առնում այն,
Ինչը՝
Բառերով երբեք չէիր ասի:

Եվ պարզ էր միանգամայն,
Որ այս աշխարհում արժի՛ ապրել,
Եվ նույնիսկ զառիթափին,
Զվարճ ու փափլիկ մի ճշմարտություն էր ծլարձակում այդ առիթով:

Մենք անգամ հասկանում էինք,
Թե՝ ինչի՞ համար է հարկավոր ապրել,
Բայց դեռ փոքր էինք շատ,
Ու չգիտեինք,
Խոսքեր չէինք գտնում հարմար:

Մենք ընդամենը կանգնել էինք նավամատույցին,
Մենք ընդամենն արտասվում էինք,
Ու շշնջում,
- «Ինչ գեղեցիկ է, աստված իմ»,-
Եվ արեգակը պտտվում էր հմայված,
Արտասուքի գույնզգույն օղակներով,
Իսկ մենք,
Դժվարանում էինք բացատրել,
Թե ինչու էինք արտասվում:
Եվ այն, ինչ տանջում էր մեզ,
Եվ այն, ինչ ծնվում էր մեր մեջ,
Բոլորովին տարբեր էր եղածից,
Կապույտ էր ու հեքիաթային թևերով:
Իսկ թե ինչ պատահեց հետո,
Մեր բացակայության այն կողմում,
Լավ է, թող սրբություն մնա,
Լավ է, թող լինի անհասկանալի,
Լավ է, թող չունենա բացատրություն:

Мартиросян Самвел Мкртычович   14.03.2019 20:53     Заявить о нарушении